Նոյեմբերի 9-ից հանրապետության մի շարք մարզերում և մայրաքաղաքում ճանապարհային իրավիճակը բարդացել է։ Ձյան, մերկասառույցի և ցեխակույտերի պատճառով տրանսպորտային միջոցներ են արգելափակվել։ Խնդիրներ են արձանագրվել Երևանում, ինչպես նաև Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։
Մասնավորապես, տրանսպորտային միջոցների արգելափակման դեպքերը պայմանավորված են եղել ոչ միայն ձյան ու մերկասառույցի, այլև վարորդների՝ ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս գալու և ճամփեզրերին հայտնվելու հանգամանքով։
Սակայն առաջիկա օրերին եղանակային պայմանները, ըստ կանխատեսումների, կբարելավվեն։ Armlur.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 10-14-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ևս աստիճանաբար կբարձրանա։
Շաբաթվա վերջին հանրապետությունում կգերակշռի արևոտ և համեմատաբար տաք եղանակը։ Մասնավորապես, շաբաթ օրը ցերեկը Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 10-12 աստիճանի։
Այսօր գիշերը և վաղը ցերեկը նույնպես տեղումներ չեն սպասվում։ Միևնույն ժամանակ, գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով։
Այսպիսով, վերջին օրերի ձնառատ ու ճանապարհային խնդիրներ առաջացրած եղանակին առաջիկա օրերին կփոխարինի ավելի տաք և արևոտ եղանակը։
Վիկտորյա Բուդաղյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























