Արգենտինայի Ռեմեդիոս դե Էսկալադա քաղաքում գազի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժել, հայտնում է La Nación-ը։
Պայթյունը տեղի է ունեցել գազատարի ցանցի վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Շինարարական տեխնիկան վնասել է գազատարը, ինչի հետևանքով գազի արտահոսք է սկսվել, ապա հրդեհ և հզոր պայթյուն է տեղի ունեցել։
Նախնական տվյալներով՝ տուժածներից հինգի վիճակը ծանր է։ Դեպքի հետևանքով ավերվել են նաև մի քանի շինություններ։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։




























