«Հաջորդ տարի, երբ մենք սկսենք ներդնել նոր կարգավորումներ ճանապարհատրանսպորտային միջոցների վերաբերյալ, ավտոբուսների համար առանձացված գծեր, նոր հնարավոր սահմանափակումներ՝ տուգանքների տեսանկյունից, ձեզ վստահեցնում եմ՝ այդտեղ էլ կունենանք ընդվզում։
Բայց ձեզ խոստանում եմ, որ այդտեղ էլ չենք նահանջի և մեր առջև դրված խնդիրը կլուծենք»․
Այս մասին Երևան քաղաքի ավագանու նիստում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։




























