Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Լևոնյանն ու Միքայել Խաչատրյանը նոյեմբերի 25-27-ը գործուղվելու են Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի՝ նոյեմբերի 17-ին հրապարակված կարգադրությունից։
Ինչպես տեղեկացավ ArmLur.am-ը, պատգամավորները Սանկտ Պետերբուրգ կմեկնեն ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու նպատակով։ Պատվիրակության կազմում ընդգրկված է նաև ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ, պատվիրակության քարտուղար Սոֆյա Մնացականյանը։
Գործուղման հետ կապված ճանապարհածախսի և օրապահիկի վճարումը կատարվելու է ԱԺ-ին 2026 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին։ Սոֆյա Մնացականյանի գիշերավարձը նույնպես կհատուցվի պետական բյուջեի միջոցներից՝ փաստացի կատարված ծախսերը հավաստող փաստաթղթերի հիման վրա։
Հատկանշական է, որ պատգամավորների գիշերավարձի վճարումը կատարելու է հրավիրող կողմը։
Այսպիսով, ԱԺ երկու պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչը երեք օրով կմեկնեն Ռուսաստան՝ մասնակցելու ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին։
Անի Վարդանյան




























