Armenian text to speach

Բանգլադեշում թափառական շները պարբերաբար հարձակվում են մարդկանց վրա․ քաղաքացին ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թափառող շների խնդիրը շարունակում է մնալ Երևանի ամենասուր հարցերից մեկը։ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ահազանգած քաղաքացին հայտնում է, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում չորս թափառական շներ պարբերաբար անհանգստացնում և հարձակվում են անցորդների վրա։

ArmLur.am-ին քաղաքացիները փոխանցում են, որ արդեն 7-8 ամիս է՝ պարբերաբար ահազանգում է քաղաքապետարան և ոստիկանություն՝ պահանջելով լուծում տալ խնդրին։ Սակայն, նրա խոսքով, շներին հեռացնում են տարածքից, բայց կարճ ժամանակ անց նրանք կրկին հայտնվում են նույն վայրում։

«7-8 ամիս է՝ ահազանգում եմ։ Երկու ամիս առաջ շներից մեկը նույնիսկ ոստիկանի է կծել։ Շանը եկան, տարան, բայց կարճ ժամանակ անց մոտակա խանութի տերը որդեգրեց ու կրկին բաց թողեց։ Տանից դուրս գալ չի լինում, շատ ագրեսիվ են, հարձակվում են մարդկանց վրա։ Նույն շները կծել են նաև տարեց մարդու, իսկ մարտի վերջին՝ 15-ամյա երեխայի։ Ես արդեն փոխել եմ ճանապարհս, այդ կողմով այլևս չեմ անցնում»,- պատմեց քաղաքացին։

Ստացվում է՝ խնդիրը ոչ միայն չի լուծվում, այլև քաղաքացիները ստիպված են փոխել իրենց առօրյա երթուղիները՝ հնարավոր հարձակումներից խուսափելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվել նշված շների հետ կապված, արդյոք հայտնի է՝ ով է պատասխանատու դրանց խնամքի համար, և ինչ միջոցառումներ են նախատեսվում բնակիչների անվտանգությունն ապահովելու ու հնարավոր նոր հարձակումները կանխելու ուղղությամբ։

Վիկտորյա Բուդաղյան




Մամուլի Տեսություն

Լրահոս