Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Խաղաղ օվկիանոսում կանգնեցրել և ստուգել են առանց պետական դրոշի նավարկող լցանավ, որի վրա հայտնաբերվել է ավելի քան 3,3 տոննա մետամֆետամին։
Ինչպես հայտնում է Euronews-ը՝ հղում անելով ֆրանսիական զինված ուժերին, նավը կալանավորվել է նոյեմբերի 20-ին՝ մի քանի շաբաթ տևած վերահսկողությունից հետո։
Գործողությունը համակարգվել է Ֆրանսիական Պոլինեզիայի և Նոր Կալեդոնիայի ծովային տեղեկատվական կենտրոնների, ինչպես նաև միջազգային գործընկերների մասնակցությամբ։
Ֆրանսիական ֆրեգատի անձնակազմից կազմված հատուկ խումբը բարձրացել է նավ և վերահսկողություն հաստատել դրա նկատմամբ։ Գործողությանը օդային աջակցություն են ցուցաբերել ֆրեգատի ուղղաթիռը, ֆրանսիական ռազմական Falcon 50 ինքնաթիռը և ԱՄՆ առափնյա պահպանության ծովային պարեկային ինքնաթիռը։
Առգրավված թմրանյութի ընդհանուր քաշը գերազանցել է 3,3 մետրիկ տոննան։
Անի Վարդանյան




























