Մարիուպոլում վիրավորված Russia Today-ի պրոդյուսերի վիճակը կայուն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 9-ին Մարիուպոլում վիրավորված Russia Today հեռուսաալիքի պրոդյուսերի առողջական վիճակը կայուն է:

Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, այս մասին հայտնվում է ընկերության Twitter-ի կայք-էջում: Նախօրեին Russia Today ընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հաղորդել էր, որ հեռուստաալիքի արտահաստիքային աշատակիցը որովայնի հատվածում վիրավորվել էր:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Ուկրաինայի ուժայինները պատժիչ օպերացիա էին սկսել Մարիուպոլում; Բախումների արդյունքում կան զոհեր և տուժածներ: Մարիոպուլում զոհվածների հիշատակին սուգ է հայտարարվել:




Լրահոս