Սերգեյ Դանիելյան. Յուրաքանչյուր քաղաքացի պիտի իմանա, թե ում կողքին է կանգնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Սերգեյ Դանիելյանը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ քաղաքացիներին կոչ է անում չծախվել քաղաքական գործիչներին,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը դերասանն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքացի պիտի իմանա, թե ում կողքին է կանգնում։ “Քաղաքական գործիչները զուգարանի թղթի նման են՝ օգտագործում ես ու վերջ: Կարեւորե՛ք ձեր անունը”,- ասաց Դանիելյան՝ ավելացնելով, որ այսօր մեծ թիվ են կազմում ծախու արվեստագետները:Երգիչ Ռուբեն Հախվերդյան, իր հերթին, ասաց, որ ինքը երբեւէ կհարի միայն “Կանաչների կուսակցությանը”:Ասելով, որ չնայած ինքը հարգում է ՀՀ երեք նախագահներին, Հախվերդյանը, այդուհանդերձ, հասարությանը կոչ արեց չընտրել ապագայում նրանցից եւ ոչ մեկին:”Ամեն ինչ կփոխվի, եթե ուղեղով մարդ գա: Հույս ունենանք, որ դեռ կգան ազնիվ մարդիկ”,-ասաց նա:Երկու արվեստագետներն էլ հույս հայտնեցին, որ առաջիկա խորհրդարանում կհայտնվեն ավելի բանիմաց մարդիկ: “Խորհրդարանի կեսը բութ դեմքեր ունեն։ Քեզ թվում է մի քիչ առաջ խաշը կերան, եկան նստեցին”,- ասաց Հախվերդյանը:




Լրահոս