Ուկրաինայի ներքին գործերի նախարար, հայկական ծագմամբ Արսեն Ավակովի վրա միջնորդավորված ազդեցություն գործելու փորձ է արել ՌԴ պետդումայի պատգամավոր, Վ. Ժիրինովսկու կուսակցության ներկայացուցիչ Յարոսլավ Նիրովը: Նա դիմում է հրապարակել՝ ուղղված ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և վերջինիս եղբորը՝ հայ առաքելական եկեղեցու՝ նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին:
Նիրովը խնդրել է նրանց դադարեցնել Ուկրաինայում արյունահեղությունն ու բռնությունը:
«Հնարավոր է՝ արյուրանալի սպանդը դադարեցելու ձեր հրապարակային կոչը վերջ կդնի բռնության ալիքին»,-հույս է հայտնել ռուս պատգամավորը:
Նա հիշեցնել է, որ բռնություններից տուժում են Ուկրաինայի բոլոր բնակիչները, այդ թվում՝ հայերը, իսկ ամենամեծաթիվ հայ համայնքը գտնվում է Դոնեցկում: