«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը դեռեւս աշխատասենյակի փնտրտուքի մեջ է: Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ գործարար Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշ Բարսեղ) հովանավորյալին չեն կարողանում ինչ-որ մի սենյակում «տեղավորել» ու վերջինս ստիպված է Աժ միջանցքներում «պտտվել», մինչեւ ՀՀԿ վերնախավը կորոշի, թե, ի վերջո, նրան որ սենյակն են տրամադրելու: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Վահրամ Մկրտչյանին ԱԺ նոր մասնաշենքում աշխատասենյակ առաջարկել են, սակայն որոշ ժամանակ հետո Վ. Մկրտչյանը հասկացել է, որ այն փոքր է ու իր օգնականները չեն կարող տեղավորվել այնտեղ: Ինչի համար էլ նորաթուխ պատգամավորը կրկին դիմել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարին՝ խնդրելով լուծել հարցը: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից պարզել, թե ինչու պատգամավորի աշխատասենյակի հարցը չեն լուծում, վերջինս ասաց, որ հենց այդ պահին այդ հարցով է զբաղված»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: