Մադրիդի “Ռեալի” պաշտպան Պեպեն մեկնաբանել է Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչում իր գործողությունները “Բարսելոնայի” հարձակվող Լեոնել Մեսսիի նկատմամբ։ “Իմ մտքով երբեք չէր անցնի ցավեցնել իմ կոլեգային։ Ինչ վերաբերում է Մեսսիի հետ դրվագին, ուզում եմ ասել, որ ես դա միտումնավոր չեմ արել։ Եթե Մեսսին նեղացել է ինձանից, ես ներողություն եմ խնդրում։Ես պարզապես պարտավոր եմ պաշտպանել իմ թիմը։ Ես ամբողջությամբ մտնում եմ խաղի մեջ, բայց երբեք միտումնավոր ոչ ոքի չէի վնասի”,- Պեպեի խոսքերն է,- մեջբերում AS-ը։
Պեպե. Ես դա միտումնավոր չեմ արել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ