Զեղչեր Կանադայի ռեստորանում՝ դաստիարակված երեխաների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայում բնակվող Ուելշ ընտանիքը զարմացել է, երբ ռեստորանում իրենց հաշվի մեջ զեղչ է նկատել մեկամյա դստեր՝ Իվայի լավ վարքի համար։  Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, Ալիսիա Ուելշն ամուսնու՝ Դեյլիի հետ որոշել է նշել Մայրերի օրը։ Հաշվի մեջ, որը վերջում ներկայացրել են իրենց, նշված է եղել. «դաստիարակված երեխաներ՝ 5 դոլար»։

Նրա ամուսինն անգամ լուսանկարել է հաշիվը և տեղադրել սոցցանցում։

  «Մենք իրոք երջանիկ ծնողներ ենք, քանի որ ունենք հանգիստ, կյանքից գոհ աղջիկ։ Ամեն անգամ, երբ մենք նրան ռեստորան ենք տանում, նա համընդհանուր համակրանքի է արժանանում»,-ասել է երեխայի մայրը։

 Հաստատության սեփականատերը հաղորդել է, որ դաստիարակված երեխաների համար զեղչերն իրենց մոտ գործում են մեկ տարուց ավելի։ «Ռեստորանը շատ փոքր է՝ 35 մարդու համար, և սեղանների միջև հեռավորությունը փոքր է»,-նշել  է նա:




Լրահոս