Լուգանսկը նոր սահմանադրություն և ղեկավար ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուգանսկի ժողովրդական հանրապետության ժամակավոր խորհրդարանի գործառույթներ կատարող պետխորհուրդն ընդունել է սահմանադրություն, իսկ ղեկավար է ընտրվել Վալերի Բոլոտովը. հայտնում է ria.ru-ն` վկայակոչելով տեղական Cxid.info-ն:

Նախօրեին Լուգանսկի ժողովրդական հանրապետության շրջաններում ու քաղաքներում ընտրություն էր անցկացվել, ընտրվել էին պետխորհրդի պատգամավորները:

Հանրապետական հավաքի նախագահ է ընտրվել Ալեքսեյ Կարյակինը, իսկ վարչապետը Վասիլի Նիկիտինն է:

Պատգամավորները միացյալ հավաքի ժամանակ առաջարկել են մի քանի տասնյակ փոքր փոփոխություն կատարել հանրապետությունում:




Լրահոս