Կապանի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հարցմանն ի պատասխան, ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին, որ Կապանի ոստիկանապետ Վարդան Գևորգյանն ազատվել է աշխատանքից և ուղարկվել կադրերի ռեզերվ:

Ըստ շրջանառվող տեղեկությունների` այս պաշտոնանկությունը կապում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող հյուրանոցում գտնվող ստրիպտիզ ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ:

Հիշեցնենք, որ Ոստիկանության Կապանի բաժնի այժմ արդեն նախկին պետ Վարդան Գևորգյանը միայն վերջերս էր նշանակվել այս պաշտոնում` փոխարինելով Արայիկ Դավթյանին:




Լրահոս