Մայիսի 19-ին, ժամը 16.30-ին, Երևանի Հովսեփյան փողոցի թիվ 8 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Ռազմիկ Վարդանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ժամը 18.15-ին մահացել է:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` նույն օրը, ժամը 22.00-ին, բաժանմունք է ներկայացել 54-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վրաերթը, «ԻՖԱ 2551» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն: