ԱԺԴ կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը կարծում է, որ կառավարության ծրագիրն իրականացնելիս պետք է պատասխանատվության մասին մտածել:
Սադոյանը կարծում է, որ եթե կառավարության ծրագիրը չի կատարվում, պետք է չկատարողներին պատասխանատվության ենթարկել, ավելին` կառավարության ծրագիրը պետք է որևէ կուսակցության նախընտրական ծրագրի հետ առնչություն ունենա:
«Անգամ Տիգրան Սարգսյանին չեն մեղադրում կառավարության ծրագրի չկատարման համար, ավելին` շնորհակալություն են հայտնում նրան: Լուրջ մեղքեր կան Տիգրան Սարգսյանի կառավարության և նրա նախարարների օրոք»,- հիշեցնում է բանախոսը:
Սադոյանի կարծիքով՝ կառավարության նոր ծրագիրը նախորդից էականորեն չի տարբերվելու: «Եթե անգամ լինեն տարբերություններ, դրանք կլինեն ձևական ու շատ չնչին»,-կարծում է Սադոյանը:
Բանախոսը համոզված է`Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի գործելաոճերի միջև կլինեն տարբերություններ, քանի որ նրանք տարբեր մարդիկ են՝ իրենց նախասիրություններով:
Կառավարության կազմի մասին խոսելիս էլ Սադոյանն ասաց, որ Հովիկ Աբրահամյանի նախասիրությունները դրսևորվել են կառավարության կազմում փոփոխություններ անելիս:
Սոնա Դավթյան