ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր Ազգային ժողովում` ամբիոնից, անդրադարձել է 2012-ին իրեն տրված տեղեկանքի խնդրին:
Բանն այն է, որ Մարուքյանը մեկ տարուց ավել բացակայել է երկրից, սակայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացել է տեղեկանք՝ ՀՀ-ում հինգ տարի մշտապես բնակվելու մասին:
Այս առիթով ԲՀԿ, ՕԵԿ եւ ՀԱԿ խմբակցությունների ներկայացուցիչները առաջարկել են անցկացնել խորհրդարաական լսումներ:
Այսօր Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքը ընտրվել է, հաղթել է, և պատգամավորները, որքան էլ փորձեն հանձնաժողով ձևավորել, իրավիճակը չի փոխվի:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում