ՄԻՍՍ ՏԱՏԻԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Սոֆիայում կայացավ «Miss Grandma Universe-2012» գեղեցկության, տաղանդի միջազգային մրցույթ-փառատոն, որտեղ Հայաստանը ներկայացնող 51-ամյա Լուիզա Աղաջանյանը զբաղեցրեց պատվավոր առաջին հորիզոնականը: Ի դեպ, այս մրցույթին մասնակցել են միայն տատիկները, որոնք Բուլղարիայի մայրաքաղաք էին ժամանել աշխարհի տարբեր երկրներից: Տիկին Լուիզան Ալավերդի քաղաքից է, ունի 3 երեխա, 2 թոռնիկ: Լուիզա Աղաջանյանը մասնագիտությամբ մանկավարժ-պարուսույց է: Նա Լոռու, Տավուշի մարզերում կազմակերպում է մանկական գեղեցկության, նորաձեւության մրցույթ-փառատոններ:




Լրահոս