Մոսկվան փորձում է Վրաստանի վրա ճնշում գործադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանն իրավունք ունի Եվրամիության հետ պայմանագիր ստորագրել, սակայն միևնույն ժամանակ Թբիլիսին պետք է գիտակցի դրանից բխող հետևանքները: Ըստ Ամերիկայի ձայնի, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

«Մենք հարգում ենք սեփական ուղին ընտրելու ցանկացած ազգի իրավունքը, այս կամ այն միջազգային կառույցին միանալու հեռանկարները…սակայն կարևոր է հիշել հետևանքների մասին, որոնց կարող է հանգեցնել Վրաստանի և ԵՄ-ի միջև նախատեսվող համաձայնագրի ստորագրումը: Դա վերաբերում է երկկողմ հարաբերություններին և ֆինանսա-տնտեսական հետևանքներին, որոնք մենք ստիպված կլինենք մշակել այդ փաստը՝ ԵՄ-ին Վրաստանի միացումը, հաշվի առնելով», – օրերս հայտարարել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիր Անդրեյ Լուկաշևիչը:

Լուկաշևիչն ընդգծել է, որ 2006թ.-ին Ռուսաստանի կողմից հայտարարված էմբարգոյից հետո դադարեցված երկկողմ հարաբերությունների վերականգնումից հետո Ռուսաստանը դարձել է Վրաստանի թվով երրորդ խոշոր առևտրային գործընկերը:




Լրահոս