Forbes ամսագրի ռուսական տարբերակը կազմել է Ռուսաստանի “անշարժ գույքի 30 թագավորների” վարկանիշային աղյուսակը, որում տեղ են գտել այն բիզնեսմենները, որոնց ընկերությունները վարձակալության են տալիս կոմերցիոն անշարժ գույքը: Հայ ձեռնարկարտեր, “Տաշիր” ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականը (վարձակալությունից ստացված եկամուտը՝ 565 մլն դոլար): Ամսագիրը նշում է, որ վարկանիշային աղյուսակում տեղ են գտել կոմերցիոն անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձինք և ֆիզիկական անձանց խումբը (միայն ԱՊՀ քաղաքացիներ): Ցուցակում չկան բանկեր, հանրային ընկերություններ և օտարերկրացիներ: Եվ չնայած ВТБ-ն և Сбербанк-ը կուտակել են ռեկորդային քանակուլթյամբ անշարժ գույք, սակայն նրանք համարվում են ժամանակավոր սեփականատերեր: Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում Զարխա Իլիևի և Գոդ Նիսանովի Киевская площадь ընկերությունն է: Վարձակալությունից նրա ստացած եկամուտը կազմել է 780 մլնդ դոլար: Վարձակալությունից ստացած եկամտի ծավալով (700 մլն դոլար) երկրորդ հորիզոնականում է Արաս Աղալարովի Крокус ընկերությունը:Ամսագիրը գրում է, որ Ռուսաստանում ձևականորեն կոմերցիոն անշարժ գույքի ամենախոշոր սեփականատերը շվեդական IKEA ընկերությունն է՝ իր 14 առևտրի տներով, որոնց օգտակար մակերեսը գերազանցում է 1.6 մլն խոր. մետրը: Դա մոտավորապես մեկուկես անգամ ավելի է, քան վարկանիշային աղյուսակի առաջատարի մակերեսը: Սակայն IKEA-ի սեփականատեր Ինգվար Կամպրադը չի կապում իր ճակատագիրը ռուսական անշարժ գույքի շուկայի հետ, ուստի տեղ չի գտել աղյուսակում,- գրում է ամսագիրը:
Forbes.Սամվել Կարապետյանը՝ Ռուսաստանի ,անշարժ գույքի 30 թագավորներիե երրորդ հորիզոնականում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ