Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջին փուլում հաղթում է Պյոտր Պորոշենկոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Ուկրաինայում ավարտվեցին արտահերթ նախագահական ընտրությունները: Ընտրական տեղամասերի փակվելուց անմիջապես հետո հրապարակված էքզիթ փոլի տվյալների համաձայն, պատգամավոր և գործարար Պյոտր Պորոշենկոն հաղթում է առաջին փուլում:

Ինչպես տեղեկացնում է Ուկրաինայի ԿԸՀ-ն, ընտրատեղամասերը հիմնականում բացվել են ժամանակին: Խնդիրներ են առաջացել երկրի արևելյան շրջաններում, ուր Կիևից իրենց անկախ հռչակած աշխարհազորայինները հայտարարել են, թե թույլ չեն տա քվեարկություն անցկացնել: Ուկրաինայի մյուս հատվածներում ընտրությունները բավականին հանգիստ են անցել, լուրջ միջադեպեր չեն գրանցվել: Քվեարկության ժամանակ անվտանգությունն ապահովում էին ուժային կառույցների 82 հազարից ավելի ներկայացուցիչներ:

Ուկրաինայի անվտանգության ծառայությանը հաջողվել է Կիևում ձերբակալել մի խումբ հաքերների, ովքեր փորձել են կեղծել ընտրությունների արդյունքները: Քվեարկությանը հետևող դիտորդները հայտարարում են, որ ընտրությունների ընթացքում եղել են խախտումներ, սակայն դրանք աննշան են: Հիմնականում խախտվել են նախընտրական քարոզչության կանոնները, տեղեկացնում է INTERFAX-ը:




Լրահոս