Դոնեցկում ուժային օպերացիայի արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել. Ա.Ավակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի արտգործնախարար Արսեն Ավակովը հաստատել է, որ իշխանությունների ուժային օպերացիայի արդյունքում Դոնեցկում բազմաթիվ զոհեր կան: Ըստ  ИТАР-ТАСС-ի, այդ մասին հայտնել է УНН գործակալությունը:

Ավակովը հայտարարել է, որ զոհվածների ճշգրիտ թիվն իրեն հայտնի չէ, սակայն խոսքը գնում է «տասնյակ մարդկանց մասին»:

Ինչպես արդեն հաղորդել էր armlur.am-ը, անջատողականները հայտնել են իրենց կողմից 30 զոհերի մասին:

ԱԳ նախարարը հայտարարել է նաև, որ Դոնեցկի միջազգային օդանավակայանը ամբողջությամբ վերահսկվում է ուկրաինական ուժաինների կողմից:

«Դոնեցկի օդանավակայանում մենք արձագանքել ենք օդանավակայանի գրավմանը, արդյունքում` օդանավակայանն ամբողջությամբ վերահսկվում է (ուկրաինական զինվորականների կողմից): Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել, մենք կորուստներ չունենք», – հայտարարել է նա: Նախարարի խոսքով, ուժային օպերացիան հարավ-արևելքում ներկայումս շարունակվում է:




Լրահոս