Ես տրամադրված եմ մարտական. կաշառք ստանալու մեջ մեղադրվող փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սյունիքի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել փաստաբան Արշավիր Խալափյանի կողմից առևտրային կաշառք (ՔՕ 200 հոդված) ստանալու առիթով:

Փաստաբանը Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ինքն այդ մասին դեռևս պաշտոնական տեղեկատվություն չունի, տեղեկացված է միայն բանավոր կարգով:

«Ոչ պաշտոնապես տեղեկացված եմ միայն այդ օրենքի առաջին մասի հետ կապված: Պարզապես հիմա ավելին ասել չեմ կարող, քանի որ պաշտոնապես տեղեկատվություն չեմ ստացել: Ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում»,- պարզաբանեց փաստաբանը:

Նա վստահեցրեց, որ իր մոտ հանձնվելու նշույլ անգամ չկա:

«Ես տրամադրված եմ մարտական: Օրենքների շրջանակներում` պայքարելու եմ արդարության համար»,- եզրափակեց Արշավիր Խալափյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս