armlur.am լրատվականը գյուղնախարար Սերգո Կարապետյանից հետաքրքրվեց` որքան են գնահատվել Լոռու մարզում տեղի ունեցած կարկուտի վնասները:
Նախարարն ասաց, որ դեռևս չի հաշվարկվել` ինչ վնասներ են կրել գյուղացիները:
«Մասնագետներն աշխատում են դրա վրա, առաջիկայում կներկայացնենք»,- մանրամասնեց նա:
Պրն. Կարապետյանից նաև փորձեցինք պարզել` արդյոք կարկուտից տուժած գյուղացիներին նախարարությունն աջակցել է ֆինանսապես: Սերգո Կարապետյանն ասաց, որ այդ հարցը ևս քննարկվում է նախարարությունում:
Թեև կարկուտի հետևանքով հիմնականում վնասվել են հացահատիկի և կարտոֆիլի բերքը, սակայն Սերգո Կարապետյանը հավաստիացրեց, որ վնասներն այնքան շատ չեն, որ այս տարի կարտոֆիլի բերքի պակասություն ունենանք: