«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մայիսի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ էր հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ Հանրապետության օրվա առթիվ: Արդյո՞ք դիվանագիտական էթիկան չի պահանջում, որ նման դեպքերում պետք է պահպանել հավասարությունը եւ ՀՀ-ին եւս շնորհավորել Հանրապետության օրվա առթիվ, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանն ասաց. «Շնորհավորանք կար, թե չէ, դրանից պետք չէ եզրակացություն անել, որ ռազմավարական գործընկեր չէ»:
Ռուսամետությամբ հայտնի պատգամավոր Արտաշես Գեղամյանն էլ, ի պատասխան հարցին, թե այս իրավիճակը չի խոսում ՀՀ ձախողված արտաքին քաղաքականության մասին, նշեց. «Ընդհակառակը՝ փայլուն արտաքին քաղաքականություն է»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ արդարացրեց Պուտինին՝ ասելով, թե ՌԴ նախագահը շնորհավորում է պետությունների անկախության օրը, այդ իսկ պատճառով նախօրեին նա շնորհավորել է Ադրբեջանին: Մեր զրուցակիցը նշեց, որ ՀՀ-ի անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, Վ. Պուտինը շնորհավորել է»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: