Հովհաննես Սահակյանը ցանկանում է իր ապագան կանխորոշված ու կանխատեսելի լինի․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԲՀԿ-ական երիտասարդ պատգամավորները երեկ պաշտոնապես ԱԺ աշխատակազմի ղեկավարին համապատասխան դիմում են ներկայացրել՝ պարտադիր կուտակային վճարները չհաշվարկելու եւ չփոխանցելու կապակցությամբ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին պատգամավորներին կհետեւեն նաեւ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների փորձագետներն ու պատգամավորների օգնականները:

«Ժողովուրդ»-ը ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավորներից Հովհաննես Սահակյանին հարցրեց՝ չե՞ն պատրաստվում արդյոք օգտվել օրենսդրությամբ ընձեռված հնարավորությունից ու իրենք էլ նման դիմում ներկայացնեն: Պարզվեց՝ ոչ: «Ես ցանկանում եմ, որ իմ ապագան ավելի կանխորոշված ու կանխատեսելի լինի»,-ասաց Սահակյանը: Վերջինս, սակայն, տեղյակ չէր՝ ՀՀԿ-ում բոլորն են իր նման մասնակցելու կուտակային կենսաթոշակային համակարգին, թե, այնուամենայնիվ, կլինեն մարդիկ, ովքեր դիմում կներկայացնեն»: 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:      




Լրահոս