«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առաջիկա օրերին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը կվերադառնա Հայաստան, շարունակելու իր աշխատանքը՝ երեկ մեզ հետ զրույցում այս մասին ասաց Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
Նա միաժամանակ «հարկ համարեց» նշել, որ ինքն ամենեւին չի պատրաստվում դեսպան դառնալ Ռուսաստանում, մանավանդ որ «էնտեղ շատ արդյունավետ աշխատում է իր լավ բարեկամ Օլեգ Եսայանը. ինչո՞ւ եք ցանկանում փչացնել մեր հարաբերությունները, իսկ որ ամենակարեւորն է` նման հարցերը որոշում է երկրի նախագահը»:
Ի դեպ, ԱԳՆ աղբյուրներն ասում են, որ «երկրի նախագահը» հակված է այնտեղ նշանակել Շավարշ Քոչարյանին:
Առավել մանրամասն այսօրվա համարում։
Անդրանիկ Մանուկյանը չի պատրաստվում դեսպան դառնալ Ռուսաստանում․ «Հրապարակ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ