Դատավոր Ռուբեն Ներսիսյանի որդուն պարտադիր զորակոչից ազատվելու տարկետում տրվեց․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը իր երեկվա նիստում որոշում կայացրեց պարտադիր զորակոչից մինչև 2019 թվականը տարկետում տրամադրել Դավիթ Ռուբենի Ներսիսյանին: Վերջինս յուրահատուկ համբավ ունեցող դատավոր Ռուբեն Ներսիսյանի որդին է:

Դավիթ Ներսիսյանին տարկետում տալու միջնորդությամբ հանդես է եկել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը կանխատեսելով, որ 18-ամյա այդ երիտասարդը ապագայում դառնալու է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հզոր մասնագետ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Դավիթ Ներսիսյանը փողերի դեմ պայքարողի մասնագիտությունը ձեռք է բերելու այդ ոլորտի հետ որևէ առնչություն չունեցող Մոսկվայի միջուկային ֆիզիկայի հետազոտական համալսարանում (կարճ անվանումը՝ «ՄԻՖԻ»):

Նկատենք. որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը քաղաքական բնույթի բազմաթիվ դատավարություններ է անցկացրել, մասնավորապես՝ 2000 թվականին Արկադի Վարդանյանին կալանավորելու սանկցիաներ էր տալիս, հետագայում մերժում էր Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացրած հայցերը և այլն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս