Վարչապետը կառավարության նիստում զգում է ինչպես ձուկը ջրում․ «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը։ Նկատենք, որ նոր վարչապետը կառավարության նիստում զգում է ինչպես ձուկը ջրում։

Նա հարկադրված չէ այլեւս անկարգ պատգամավորներին կոռեկտության կոչեր եւ նրանց նիստերի դահլիճ բերման ենթարկելու փորձեր անել։ Այդուհանդերձ, Հովիկ Աբրահամյանը կարողանում է իր ոճի մեջ մնալ եւ երբեմն-երբեմն ռեպլիկներ է բաց թողնում այս կամ այն պաշտոնյայի ուղղությամբ։ Երեկ, երբ ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանը իր խոսքին բնորոշ մաքուր ու ոսկեղենիկ մայրենիով դիմեց ներկաներին՝ ասելով. «Պատիվ ունեմ Ձեր ուշադրությանն ու դատին ներկայացնելու…», բայց չհասցրեց խոսքն ավարտին հասցնել, որովհետեւ այդ պահին միջամտեց Հովիկ Աբրահամյանը։ «18-րդ հարցն եք ներկայացնո՞ւմ, թե՞ որ, թե չէ սրտաճմլիկ բառեր եք ասում», – Մնացականյանին նախատեց գործադիր ղեկավարը։

Ի դեպ, դա երեկ Հովիկ Աբրահամյանի կողմից արված միակ նկատողությունը չէր։ Նա սաստեց նաեւ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, որը խառնել էր կառավարության օրակարգի հերթականությունը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։

 




Լրահոս