ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը ողջունում է Սպիտակի քաղաքապետի թեկնածու, ՀԱԿ ներկայացուցիչ Անանիկ Նիկողոսյանի ողջամտությունը. վերջինս, գնահատելով ընտրություններում հաջողություններ գրանցելու իր հնարավորությունները, ինքնաբացարկ հայտարարեց,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հովհաննես Սահակյանը:Անդրադառնալով փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրությունների թեմային` Հովհաննես Սահակյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀԿ աջակցությունը վայելող թեկնածուն` Արամ Դանիելյանը, իր բարի համբավով եւ կատարած աշխատանքներով ունի բոլոր հնարավորությունները` հաղթելու առաջիկա ընտրություններում:
Հ. Սահակայան. Արամ Դանիելյանն նորից Հրազդանի քաղաքապետ դառնալու բոլոր հնարավորությունները ունի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ