«Շատ է շոշափվում խոսակցությունը, թե Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ի կողքին կամ գլխին է»:
Այո՛, երկրորդ նախագահն իսկապես «Բարգավաճ Հայաստան»-ի շրջակայքում է, բա՛, ԲՀԿ-ին «շա~տ է սիրում»: Խնդիրն այն է, որ այդպես էլ չի ճշտվում Ռոբերտ Քոչարյանի տեղը, եւ Ռուստամ Գասպարյանը, ով ԲՀԿ մարզային կառույցի ղեկավարն է, դեռեւս չգիտի` Քոչարյանը հարազատ կուսակցության գլխին է, թե կողքին: Չի բացառվում, որ նրանց հեռակա սիրախաղն այդպես էլ չբացահայտվի: Բացառված չէ նաեւ, որ ԲՀԿ-ին ընտրությունների ընթացքից միանա անձամբ Ռոբերտ Քոչարյանը: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է. ամեն ինչ էլ կարող է պատահել: Ո՞վ կպատկերացներ, որ Քոչարյանը երբեւէ կդառնար հրապարակավ այսքան մերժված կերպար: