«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Մեկն էլ քո աղջիկն էր, որ ամուսնացրեցինք հենց այդ ծրագրի արդյունքում», դիմելով հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանին ասել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նկատի ունենալով «Արի տուն» ծրագիրը:
«ՉԻ» – Չէ, եկեք իրար հասկանանք: Եթե հանրապետական պատգամավորի դուստրը մտադիր է ամուսնանալուց հետո մեկնել երկրից, ապա ծրագիրը պիտի կոչվի ոչ թե «Արի տուն», այլ «Գնա՛ տնից», իսկ եթե նորաստեղծ ընտանիքը (որին, ի դեպ, երջանկության ենք մաղթում) մտադիր է ապրել Հայաստանում, այդ դեպքում մեզ օրենսդրական փոփոխություններ են պետք: Մասնավորապես՝ պետք է օրենք ընդունել, որ այսուհետ պատգամավոր կարող են ընտրվել առնվազն երեք դուստր ունեցողները, ինչն էապես կխթանի հայրենադարձության գործընթացը:
Ամեն դեպքում՝ ուրախալի է, որ վերջապես Սփյուռքի նախարարի գործունեության գոնե մի դրական արդյունք արձանագրվեց»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։