ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««Օրինաց երկրի» հետ կապված շատ հարցերում, գիտեք, համաձայն չէի, բայց կոնկրետ ավանդների հարցում իրենց հետ էի»:

Հակոբ Հակոբյան «Առավոտ»

Ավանդների հարցն էլ, ինչպես հասարակությունը համոզվեց, չլուծվեց: Ընդամենը «թոզ փչեցին» մարդկանց աչքերին ու վերջ: Այնպես որ, Հակոբ Հակոբյանը, որքան էլ այս կուսակցությանը չսիրելով, հանուն ավանդների վերադարձի մեծ զոհողության գնացած լինի, մինեւնույն է, արդյունքն անշրջելիորեն զրոյական է: Նա ՕԵԿ-ի հետ միայն կարող է հեղինակազրկվել: Թեեւ ՀՀԿ-ի հետ էլ առանձնապես արդյունքի չհասավ: Առաջադրվեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում, ուներ անձամբ Գալուստ Սահակյանի «դաբրոն», սակայն պարտվեց: Հետեւաբար ժամանակն է այլ, ավելի հուսալի գործընկեր գտնելու: Թե չէ ՕԵԿ, ՀՀԿ, նույնիսկ ԲՀԿ… նրանք ապագա չեն:




Լրահոս