Վլադիմիր Կլիչկոն պատրաստ է ռևանշի հնարավորություն տալ Պովետկինին (տեսանյութ, ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինացի Վիլտալի Կլիչկոն նախօրեին հարցազրույց է ունեցել Ինտեր հեռուստաընկերության եթերով, որի ժամանակ խոսել է Ալեքսանդր Պովետկինի հետ հավանական ռևանշի մասին:

 

 

10396514_638191736274629_1533894174_n

«Ես Պովետկինին շնորհավորել եմ նոկաուտով հաղթանակ տանելու: Իհարկե, ես կարող եմ նրան ռևանշ-մենամարտի հնարավորություն տալ, սակայն կարծում եմ, որ այն պետք է Կիևում անցկացվի: Իզուր չեն ասում, որ սպորտը միավորում է: Եվ ես կրկնում եմ Նելսոն Մանդելայի խոսքերը, ով ասում էր, որ սպորտը կյանքը փոխում է դեպի լավը: Եվ կարծում եմ, որ նման մենամարտը հնարավոր է միայն Կիևում, որտեղ գտնվում է հիասքանչ Օլիմպիական արենան, որը մարդաշատ կլինի այդ մենամարտի ժամանակ: Համոզված եմ, որ նման մենամարտը բոքսի շատ երկրպագուների համար ցանկալի կլինի»,- եզրափակել է Կլիչկո կրտսերը:

10423492_638191426274660_1814680257_n

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 5-ին Վլադիմիր Կլիչկոն բացահայտ ծեծի է ենթարկել Ալեքսանդր Պովետկինին:

10409931_638191462941323_555634502_n

 




Լրահոս