![](https://armlur.am/wp-content/uploads/2014/06/qami5.jpg)
Հունիսի 1-ին, ժամը 17.34-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 17.20-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկի տանիքը ուժեղ քամուց պոկվել է և ընկել էլ. լարերի վրա. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, տան տանիքը (169 քմ) ուժեղ քամու հետևանքուվ պոկվել և ընկել է հարակից տարածք, վնասելով էլ. լարերը:
Դեպքի մասին տեղյակ է պահվել ՃԿԿ-ում քաղաքաշինության նախարարության պատասխանատուն: