Հրապարակ. Վլադիմիր Գասպարյանը կամ կինքնահաստատվի իր պաշտոնում, կամ կդառնա ամենակարճաժամկետ ոստիկանապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վլադիմիր Գասպարյանը կամ կինքնահաստատվի իր պաշտոնում, և կամ կդառնա ամենակարճաժամկետ ոստիկանապետը նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Հժ թերթի լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալությունն ու երեք օր անց ազատ արձակելն այլ հանգուցալուծում ունենալ չեն կարող: Նախագահը շաբաթ օրն ասել է, որ կարծում է, որ այս գործով դատավարությունը կընթանա արագ, և ինքն իր կարծիքը կհայտնի դատավարությունից և դատարանի կայացրած վճռի հրապարակումից հետո: “Այդ ,համեստ” հայտարարությունը վկայում է, որ նա ուշիուշով հետևելու է գործընթացին, և լրագրողի արդարացման դեպքում մենք “զմայլվելու” ենք պաշտոնանկությունների ծաղկեփնջերով”,-գրում է թերթը: 




Լրահոս