Այսօր անվտանգ ինտերնետի համաշխարհային օրն է, որը տոնվում է փետրվարի առաջին երեքշաբթին: Տոնը ստեղծվել է Եվրոպական հանձնաժողովի որոշմամբ` 2004թ,- գրում է Vesti.ru-ն:Այս տարի տոնի կարգախոսը կլինի “Անվտանգ եւ միասին բացահայտենք ինտերնետի աշխարհը”:Տոնի նպատակն է միասնականացնել պետական, հասարակական եւ մասնավոր կողմերի համատեղ ջանքերը, որպեսզի բարձարցվի ինտերնետի անվտանգության եւ դրա պատասխանատվությամբ օգտագործման մասին իրազեկությունը:Աշխարհում օրվա գլխավոր համակարգողը շահույթ չհետապնդող Insafe կազմակերպությունն է: Insafe-ի գլխավոր խնդիրն է աջակցել քաղաքացիներին անվտանգ, բարոյական և արդյունավետ ինտերնետի օգտագործմանը:Կազմակերպության առաքելությունն է քարոզել անվտանգ ինետերնետ առաջին հերթին երիտասարդ սերնդի համար:
Այսօր անվտանգ ինտերնետի համաշխարհային տոնն է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ