Անդրեյ Մակարևիչը հրաժարվել է երգել օկուպացված Ղրիմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դոժդ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում «Մաշինա վրեմենի» խմբի ղեկավար Անդրեյ Մակարևիչը հայտարարել է, որ հրաժարվել է ելույթ ունենալ օկուպացված Ղրիմում: Նա նշել է, որ իր համար դժվար կլիներ նաև երևալ ղրիմցիների աչքերին, որոնցից ոչ բոլորն են կողմ ԽՍՀՄ հետ վերամիավորմանը:

Մակարևիչը նշել է նաև, որ չի հասկանում, թե ինչ «պատմական արդարության վերականգնման մասին է խոսքը», երբ խոսում են Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման մասին, եթե Նիկիտա Խրուշչովը նվիրել է այն Ուկրաինային «մեր հայրերի ծափահարությունների ուղեկցությամբ»:

Երաժշտի խոսքով՝ այն, ինչ ներկայումս կատարվում է Ռուսաստանում, փորձ է, որին Ռուսաստանի նախագահը գնացել է գիտակցաբար: Անդրեյ Մակարևիչը բազմիցս հանդես է եկել Ղրիմում Ռուսաստանի իշխանությունների գործողությունների քննադատությամբ, ինչի համար ենթարկվել է հալածանքների:




Լրահոս