Սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտություն են. Գ. Հարությունյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ տեղի է ունենում Սահմանադրական բարեփոխումներին նվիրված քննարկում: Քննարկմանը հրավիրված են ինչպես ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրես Սորոկինը, Հայաստանում ԵՄ դեսպան  Տրայան Հրիսթեան, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, այնպես էլ՝ ԱԺ պատգամավորներ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ:

Ելույթով հանդես եկավ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը և կոչ արեց քաղաքական կուսակցություններին ներկայացնել փոփոխությունների վերաբերյալ իրենց տեսակետները:

«Չափազանց կարևորում եմ այս հանդիպումը հատկապես քաղաքական կուսակցությունների համար, ովքեր պետք է իրենց տեսակետները ներկայացնեն:

Քննարկման առարկան  ոչ թե ավարտուն փաստաթուղթ է, այլ՝ հայեցակարգի նախագիծ, որի քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները պետք է կարողանան կողմնորոշվեն և որոշում կայացնեն», – նշեց նա, հավելելով, թե դրանում իրենց պետք է օգնեն հենց քաղաքական գործիչները:

Նրա խոսքով` կուտակված լրջագույն հիմնախնդիրներ կան, որոնք իրենց սպասեցնել չեն տալիս և շուտ լուծում են պահանջում: Որպես օրինակ, նա նշեց ընտրական օրենսգրի փոփոխությունը և իրավունքների ոլորտը:

fotoooo

fotoo

foto

DSC04454




Լրահոս