Հրապարակ. Ավշարի գինու գործարանի խորհրդի ղեկավարի հետ կպայքարի Երասխի գինու գործարանի տնօրենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի թիվ 18 ընտրատեղամասում Արայիկ Գրիգորյանի` Ավշարի գինու գործարանի խորհրդի նախագահի հետ, ամենայն հավանականությամբ, կպայքարի մեկ այլ արարատցի` անկուսակցական Ռազմիկ Թևանյանը: Վերջինս Երասխի գինու գործարանի տնօրենն է: Երեկ Թևանյանը թերթի թղթակցին հայտնել է, որ առաջիկա օրերին կհստակեցվի` կառաջադրի՞ իր թեկնածությունը, թե՞ ոչ: “Ժողովրդի հետ մի քանի հանդիպումից հետո վերջնականապես որոշմանս մասին կհայտարարեմ”,- ասել է Թևանյանը: Թերթը հիշեցնում է, որ այս ընտրատեղամասի գործող պատգամավոր, “Վեդի Ալկո” ընկերության սեփականատեր, ՀՀԿ-ական Մանվել Ղազարյանն այս անգամ չի առաջադրելու իր թեկնածությունը: Լրագրողի դիտարկմանը, թե Թևանյանը պայքարի է դուրս գալու ոչ միայն ՀՀԿ-ի թեկնածուի, այլև մարզում ազդեցություն ունեցող գործարար Արայիկ Գրիգորյանի դեմ, վերջինս պատասխանել է. “Ես էլ ոչ պակաս ազդեցություն ունեմ: Իմ կողքին էլ բոլորը կռված տղերքն են կանգնած, ինչու չէ` նաև ժողովրդի մի ստվար զանգված”:




Լրահոս