Հունաստանի խոշորագույն արհեստակցական միություններն այսօրվանից սկսում են 48-ժամյա խոշոր գործադուլ` բողոքելով կառավարության կողմից տնտեսման նոր կոշտ միջոցների գործարկման դեմ: Չի աշխատելու քաղաքային տրանսպորտը, երկու օրով դադարեցվելու է ծովային եւ երկաթուղային հաղորդակցությունը: Օդանավակայանները, սակայն, գործելու են նորմալ ռեժիմով: Գործադուլի են դուրս գալու նաեւ բժիշկները, պետական հիմնարկների աշխատակիցներն ու ուսուցիչները: Հիշեցնենք, որ երեկ, ուշ երեկոյան, Եվրագոտու երկրները հետաձգել են Հունաստանին օգնության տրամադրումը, քանի որ չեն ստացել երկրի կառավարության երաշխիքները:
Հունաստանում 48-ժամյա գործադուլ է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ