Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին օգտագործում է ֆուտբոլիստների վարպետությունը, որպեսզի կարողանա ճիշտ իրավիճակ ապահովել թիմի ներսում:
«Ես սիրում եմ լսել նախորդ խաղերի հաղթանակների հերոսներին: Մենք լսել ենք Մարչելո Լիպպիին, ինչ-որ պատմություններ մեզ պատմել են Ջանլուիջի Բուֆոնը և Անդրեա Պիրլոն: Դա մեզ տալիս է մեծ էներգիա և դրական լիցքեր, և հենց դրական հարաբերություններն են օգնում ստեղծել հաղթող հավաքականի:
Երբ մենք դուրս ենք գալիս խաղադաշտ, պետք է ստիպենք ցանկացած իտալացու հպարտանալ նրանով, որ Իտալիայի քաղաքացի է: Մարդիկ պետք է տեսնեն, որ մենք նույնիսկ ամենադժվար պահին մի ամբողջական թիմ ենք», – նշել է նա: