ԲՈՒԺՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրը շաբաթներ առաջ հայտնվել էր ծանր վիճակում: Էշթոն Քաթչերից բաժանվելուց հետո նրա մոտ սկսվել էր անորեքսիա, դերասանուհին հրաժարվում էր սննդից եւ չափից շատ ալկոհոլ ու թմրադեղեր էր օգտագործում: Այս ամենը հանգեցրեց նրան, որ Դեմիին հիմա փակի տակ են պահում էլիտար նարկոդիսպանսերում, որտեղ նրան զրկել են նույնիսկ հեռախոսից օգտվելու հնարավորությունից: Դերասանուհու մամլո խոսնակի հաղորդմամբ` Դեմիին հիմա լիակատար հանգիստ է պետք, եւ նրա  ապաքինումն այդքան էլ շուտ չի լինի: Մուրն այնքան է իրեն քայքայել, որ հիմա կշռում է ընդամենը 45 կգ, ինչը բժիշկների  անհանգստությունն է առաջացրել:




Լրահոս