Գազի գնի հետ կապված երեկ երեկոյան կայացած Ռուսաստան-Ուկրաինա հանդիպումների հինգերորդ ռաունդը կրկին ապարդյուն անցավ:
Ռուսաստանը, Ուկրաինան և ԵՄ-ն Բրյուսելում գազային բանակցությունների անցկացման ժամանակ համաձայնության չեկան, հայտնել է էներգետիկանի հարցերով եվրակոմիսար Գյունտեր Էտինգերը: Նրա խոսքով, բանակցությունների վեցերորդ ռաունդը կարող է տեղի ունենալ երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը, տեղեկացնում է BBC-ին:
Բրյուսելի բանակցությունները տևել են ավելի քան յոթ ժամ և ավարտվել երեքշաբթի գիշերը:
Կոնսուլտացիաների սկսվելուց առաջ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը հայտարարել է լրագրողներին, որ Կիևը պատրաստ է մարել պարտքն արդեն մատակարարված ռուսաստանյան գազի դիմաց միայն գնի մասին պայմանավորվելուց հետո:
Ռուսասատանի ներկայացուցիչներն այլ կարծիքի են: Նրանք պատրաստ են քննարկել Ուկրաինայի համար գազի գնի հնարավոր զեղջերի հարցը միայն այն ժամանակ, երբ Կիևը կհաստատի պարտքը մարելու իր մտադրությունը:
Խոսքը գնում է նոյեմբեր-դեկտեմբերի համար 1,45 մլն դոլարի, և ապրիլ-մայիս ամիսներին մատակարարված գազի 3 մլրդ դոլարի պարտքի մարման ժամանակացույցի հստակեցման մասին:
Հունիսի 2-ին Կիևը «Գազպրոմին» է փոխանցել 786 մլն դոլար՝ փակելով առաջին եռամսյակի պարտքը: