Գևորգ Էմին (սեպտեմբեր 30, 1919 – հունիս 11, 1998), հայ գրող, բանաստեղծ։
Ծնվել է Աշտարակ գյուղում ուսուցչի և այգեպանի ընտանիքում։
1940-ին ավարտել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետը։
1942-1944թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1949-1950-ին սովորել է Մոսկվայի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում, 1954-56-ին՝ ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացներում։
1951-54-ին եղել է «Լիտերատուրնայա Արմենիա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, 1968-72-ին՝ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիրը։
Գևորգ Էմին, «Իմ մասին».
«Այն բանի համար, որ ես այսօր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր՝ շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած Հայ գրողներից ամենափայլուններից մեկին՝ Եղիշե Չարենցին։ Ես նաև շնորհակալ եմ իմ մասնագիտության համար՝ միայն ճիշտ գիտությունը կարող է օգնել ստեղծագործողին զարգացնել իր մեջ հոգևոր հավասարակշռություն` խուսափելով շատախոսությունից և հաճախակի տասը քայլ անելուց այնտեղ, որտեղ մի քայլը բավական կլիներ։ Ընդհանուր, ես ունեմ տասը սեփական գիրք, երեք որդի և իմ փոքրիկ Հայաստանը, որը հարուստ է իր ձգտումներով, սիրով՝ աշխարհի բոլոր մարդկանց համար»: