ՀՀ օրենքում առաջարկվող Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացել է խորհրդակցություն՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափի խնդրի վերաբերյալ:
Մասնավորապես, ճանապարհային երթեւեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի վերանայման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը զեկուցել է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին: Աշխատանքային խումբը ներկայացրել է ճանապարհային երթեւեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերի, թվի, դրանց համար կիրառվող տուգանքների չափերի վիճակագրության եւ դրանց վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները:
Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին լրամշակել առաջարկվող փոփոխությունները եւ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի վերջնական տարբերակը ներկայացնել ՀՀ կառավարության առաջիկա նիստի հաստատմանը: