Փարիզի Էյֆելյան աշտարակը անվտանգության աշխատակիցների գործադուլի պատճառով փակ է զբոսաշրջիկների համար:
Ինչպես տեղեկացնում է France Presse-ը, աշտարակի սպասարկմամբ զբաղվող SETE ընկերությունը ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ խախտելու է բազմաթիվ զբոսաշրջիկների ծրագրերը:
Անվտանգության ծառայության աշխատակիցները բողոքում են, քանի պահանջում են բարձրացնել աշխատավարձերը, հրաժարվել օբյեկտի պահպանման համար կողմնակի ընկերությունների ծառայություններից և փոխհատուցել տրանսպորտային ծախսերը գիշերային ժամերին: