Ամերիկյան Մինեապոլիս նահանգի բնակչուհին ինտերնետի միջոցով վաճառում է հայտնիների հոգիները, տեղեկացնում է Mashable-ը: Մոլլի Գեյթսի ինտերնետ խանութում յուրաքանչյուր հոգու արժեքը կազմում է 15 դոլար: Հոգիները մատակարարվում են թափանցիկ, ապակյա տարաներով, որոնց մեջ գտնվում է շաքարե բամբակ հիշեցնող անհայտ վարդագույն նյութ` փայլերով: Տարայի վրա գրված է «բռնված» հոգու սեփականատիրոջ անունը:
Գեյթսը պատրաստ է վաճառել ցանկացած մարդու ոգին` ըստ հաճախորդի ցանկության: Բոլոր հոգիները վաճառվում են միևնույն գնով: Բացառություն է կազմել Ջասթին Բիբերի հոգին, որից կինը ցանկանում էր արագորեն ազատվել, և վաճառել է այն 50 % զեղջով` 7,5 դոլարով:
Իր ինտերնետ-խանութը 2013թ.-ի դեկտեմբերին բացելուց հետո Գեյթսը հաջողությամբ «հափշտակել» և «վաճառել» է Ռայան Գոսլինգի, Բեյոնսեի, Օպրա Ուինֆրիդի, Ջենիֆեր Լոուրենսի, ռեփեր Դրեյկի հոգիները: Վերջերս նա վաճառքի է հանել Մեթյու Մկքոնախի հոգին:
Կինը պնդում է, որ հոգու կորզումը նրա տիրոջը ցավ չի պատճատռում: Հոգիների վաճառքը Գեյթսի համար միայն հոբբի է. հիմնական մասնագիտությամբ նա գրաֆիկական դիզայներ է, տեղեկացնում է lenta.ru-ն: