ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ տեղեկանալ, թե կոնկրետ որոնք են կառուցապատողի իրավունքները: Ի՞նչ իրավունքներ ունի նա:

Ջիվան Դավթյան (38 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կառուցապատողներն իրավունք ունեն՝
ա) հաuտատված քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերին համապատաuխան ընտրել քաղաքաշինական գործունեության oբյեկտները, որոշել ներդրումների չափերը, պայմանագրային հիմունքներով ներգրավել oբյեկտի քաղաքաշինական փաuտաթղթեր մշակողներին եւ շինարարություն իրականացնողներին.
բ) քաղաքաշինական փաuտաթղթերում կատարել փոփոխություններ` ճարտարապետահատակագծային առաջադրանքի, տեխնիկական պայմանների, հեղինակային իրավունքի նորմերը պահպանելու պայմանով` այնպիuի աշխատանքներ իրականացնելու համար, որոնք «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 23-րդ հոդվածի համաձայն, չեն պահանջում շինարարության թույլտվություն.
գ) իրենց իրավունքները uահմանված կարգով փոխանցել այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց.
դ) դատական կարգով գանգատարկել քաղաքաշինության բնագավառում իրենց իրավունքները uահմանափակող գործողությունները: («Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդված)

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2012թ. համեմատ 2013թ. Երեւանում զգալիորեն նվազել է ապօրինի կառույցների թիվը:

 
ՀԱՐՑ. Ես ցանկանում եմ մի փոքր ծանոթանալ փաստաբանի գործողություններին եւ հատկապես իմանալ նրանց ծառայությունները վճարովի են, թե ոչ:

Կարինե Կարապետյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով, փաստաբանի վարքագծի կանոնագրքով եւ փաստաբանների պալատի կանոնադրությամբ: Արգելվում է պետական եւ ՏԻՄ-երի, պաշտոնատար անձանց, կուսակցությունների եւ հասարակական միավորումների, ԶԼՄ-ների միջամտությունը փաստաբանական գործունեությանը: Նա պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորությամբ: Փաստաբանը չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել օրենքով սահմանված պահանջներին համապատասխան իրականացրած ցանկացած գործողության համար: Փաստաբանն իրավունք ունի փոխհատուցում ստանալու իր ծառայությունների դիմաց: Նման գործունեության վճարի չափն ու վճարման կարգը որոշվում են փաստաբանի ու վստահորդի միջեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագրով: Պետությունը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնությունը քրգործերով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ հետեւյալ դեպքերում.
– ալիմենտի գանձման վերաբերյալ գործերով.
– խեղման կամ առողջությանն այլ վնաս պատճառելու, ինչպես նաեւ կերակրողի մահվան հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ գործերով:
Անվճար իրավաբանական օգնությունն ապահովում է փաստաբանների պալատը պետության հաշվին` «Փաստաբանների մասին» ՀՀ օրենքի 41-րդ եւ 42-րդ հոդվածներով սահմանված կարգով:

Փաստաբան Ալեքսանդր Ծատինյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե լավ է, որ երբեմն լինում են այնպիսի բացառություններ, որոնք հասարակության որոշ խավերի հնարավորություն են տալիս օգտվել փաստաբանական անվճար ծառայություններից:

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ովքե՞ր են համարվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ:

Գայանե Արիստակեսյան (54 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխա է համարվում 18 տարին չլրացած այն երեխան, որի ծնողները (կամ միակ ծնողը) մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափում են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների եւ շահերի պաշտպանությունից, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք են համարվում 18-23 տարեկան այն անձինք, որոնց ծնողները (կամ միակ ծնողը) մինչեւ նրանց 18 տարին լրանալը մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափել են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների եւ շահերի պաշտպանությունից, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների
պաշտպանության բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2013 թվականի ընթացքում ցերեկային խնամք է տրամադրվել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան 100 երեխայի եւ առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան 20 երեխայի: Նշենք, որ երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում խնամվել են սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 750, իսկ մանկատներում՝ շուրջ 731 երեխաներ, այդ թվում 506-ը` մասնագիտացված մանկատներում: Այդքանով հանդերձ` ցավալիորեն քիչ չեն փողոցում հայտնված այն երեխաները, ովքեր դուրս են մնացել ինչպես սեփական ծնողների, այնպես էլ պետական ատյանների ուշադրությունից:




Լրահոս