![](https://armlur.am/wp-content/uploads/2014/05/chavi.jpg)
Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին վերջնականապես որոշել է փոխել իր ակումբն ու առաջիկա օրերին հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Նշվում է, որ Չավին նախատեսում էր հայտարարություն անել աշխարհի առաջնության ավարտից հետո, սակայն Իսպանիայի հավաքականը մեկնարկային 2 խաղերից հետո դուրս է մնացել պայքարից, ինչից հետո էլ կիսապաշտպանը որոշել է հայտարարություն անել առաջիկա օրերին: